Չավուշօղլու. «Ղրիմը Ուկրաինա է»
Թուրքիան «վճռական աջակցություն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: Միջազգային հանրությունը պետք է հանդես գա որպես միասնական ճակատ՝ միջազգային իրավունքի խախտման այս ակտի դեմ: Այս մասին Կիևում «Ղրիմի հարթակ» համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն:
«Մենք հավատում ենք, որ «Ղրիմի հարթակը» կդառնա մեր համերաշխությունը ցուցադրելու արդյունավետ միջոց»,- ասել է Չավուշօղլուն: «Ուկրաինայում ապրում է մեծ թաթարական համայնք, իսկ թաթարական սփյուռքի միլիոնավոր ներկայացուցիչներ ապրում են Թուրքիայում: Թուրքական աշխարհի մեծ լուսավորիչ Իսմայիլ Գասպրինսկին մի անգամ ասել է, որ «ընկնելը հեշտ է, բայց նորից բարձրանալը՝ դժվար»: Պատմության ընթացքում թաթարները կարողացել են հաղթահարել դժվարությունները: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ուկրաինայի նախագահ (Վլադիմիր) Զելենսկուն՝ Ղրիմի թաթարներին որպես Ուկրաինայի բնիկ ժողովուրդ ճանաչելու նախաձեռնության համար»,- ասել է Չավուշօղլուն:
Ըստ թուրքական դիվանագիտության ղեկավարի՝ ներկա պայմաններում «այս խնդիրը (Ղրիմի անօրինական անեքսիան) պարզ լուծում չունի»: «Ցավոք, միջազգային համակարգը, ներառյալ ՄԱԿ-ի մեխանիզմները, նախատեսված չեն (Ղրիմի հարցը) լուծելու համար։ Միակ ելքը դեռ դիվանագիտական կարգավորումն է: Այս քայլերը պահանջում են արդյունավետ համակարգում: Այս հարթակը կարևոր սկիզբ է խաղաղ և տևական լուծմանն ուղղված ջանքերի համակարգման գործում: Ղրիմը Ուկրաինա է»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.