Խաղաղապահներն Արցախում պարեկություն են կատարել
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի պարեկության շարժական խմբերը զրահատեխնիկայով Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով ընթացիկ իրադրության վերահսկողություն են իրականացրել:
Նշվում է, որ պարեկային խմբերը բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու լավ անցանելիությամբ ՈւՐԱԼ ավտոմեքենաներով ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով՝ անցնելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հեռավոր շրջաններով:
«Ամեն օր պարեկության շարժական խմբի առաջ խնդիր է դրվում տեղաշարժվել սահմանազատման գծի երկայնքով՝ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը ցուցադրելու, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության նպատակով», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը:
Նրա խոսքով՝ պարեկության ժամանակ խումբն իրականացնում է օդային հսկողություն, տեղի բնակիչների հարցում՝ պատասխանատվության գոտում իրադրության փոփոխությունները բացահայտելու նպատակով:
Ռուս խաղաղապահ ստորաբաժանումներն ամեն օր պարեկություն են իրականացնում երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).