Armlur.am․ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՀ քննչական կոմիտեն նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով համաներում է հայտարարվելու պատերազմի ժամանակ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։ Այս մասին գրում է armlur.am-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ համաներումը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա: Ըստ քննչական կոմիտեի՝ պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:
Ի դեպ, նախագծում նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.
-
2025-06-06 16:16
Мультимодальный маршрут через Транскавказскую магистраль может теоретически стать альтернативой МАПП "Верхний Ларс". Об этом заявил председатель Российско-Армянского делового совета Араик Татоян, выступая на 10-м межрегиональном Армяно-российском форуме.