Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՊԱՇԱՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Իրանի հյուսիսում հայտնաբերվել է բնական գազի հսկայական պաշար։ Չալուս կոչվող հանքավայրը գտնվում է Կասպից ծովի հարավային, իրանական հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հատկանշական է, որ սա Իրանի հյուսիսում հայտնաբերված նման ծավալի առաջին գազային կուտակումն է։ Իրանի գազային հիմնական պաշարները գտնվում են հարավում (Հարավային Փարս)։
Նոր հանքավայրի գազի ծավալները կարող են երկարաժամկետ առումով բավարարել Եվրոպայի գազի սպառման պահանջարկի մոտ 20%-ը։
Հանքի շահագործման համար ֆինանսական և տեխնիկական աջակցություն պատրաստ են տրամադրել թե Ռուսաստանը, թե Չինաստանը։
Էներգետիկ քաղաքականության տեսանկյունից այս գազը կարող է ուղղվել՝
1. Չինաստան ՝ թուրքմենական գազափոխադրիչ համակարգին միանալու դեպքում։
2. Եվրոպա՝ Ադրբեջանի գազատար ցանցով, այդ թվում՝ Հարավային էներգետիկ միջանցքով։
3 . Թուրքիա՝ ուղղակիորեն առկա գազատար ցանցերով, մրցակցություն ստեղծելով այդ երկրի շուկայում ադրբեջանական և ռուսական գացի համար։
4. Հնդկաստան՝ Պակիստանով կառուցվելիք գազատարի միջոցով (տարիներ շարունակ ձգձգվող նախագիծ է)։
5. Եվ վերջում, մեզ համար ամենաձեռնտու, բայց շատ տեսական տարբերակ։ Դեպի Եվրոպա՝ Հայաստանի տարածքով ( տես՝ Սյունիքով) բավարար տրամաչափի ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Վրաստանում, կառուցելու և Ռուսաստանի քաղաքական համաձայնության դեպքում»,- գրել է Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 14:19
Власть, пришедшая в 2018 году с лозунгами любви и терпимости, проявляет эти чувства не к своему народу и церкви, а к туркам и азербайджанцам. Об этом заявил декан факультета востоковедения профессор Рубен Мелконян, комментируя вчерашнюю инициативу премьер-министра о создании «Координационной группы», которая займется «освобождением» Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-11 13:46
С начала апреля 70% экспортных партий армянского коньяка (391 из 557) были успешно доставлены получателям. Об этом сообщил заместитель министра экономики Армении Арман Ходжоян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-11 13:44
Массовые акции протеста в США перекинулись на Сан-Франциско, Даллас, Чикаго, Атланту, Тампу, Хьюстон и Нью-Йорк, сообщают американские СМИ.
-
2025-06-11 13:41
Член Совета по защите прав граждан Арцаха Нжде Искандарян назначен госминистром Нагорного Карабаха. Об этом он 11 июня сообщил на встрече с журналистами.