«Ժողովուրդ»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՐՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԵՎ ՇԱՀԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունը որոշել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ ընդունել:
«Նախագիծը հիմա հանրային քննարկման է ներկայացվել: Նպատակը երեկ կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է»,–գրում է թերթն իր այսօրվա համարում:
Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների` Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին ու Մխիթար Զաքարյանին, դատարանի որոշմամբ կալանավորել են՝ ԿԸՀ թույլտվությամբ՝ մինչ օրս չստանալով ԱԺ համաձայնությունը:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
«Հիմա նախագծով առաջարկվում է իրավական կարգավորման ենթարկել հետևյալ հարցերը. հստակեցնել իրավական երաշխիքից օգտվող սուբյեկտները, դրանք են՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմող սուբյեկտը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի համար նիստ հրավիրելու և որոշում կայացնելու ժամկետը, նիստի և որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարցը»,–գրում է թերթ:
Ինչպես նկատում է հոդվածագիրը, Հայաստանում շարունակվում են հին ու մերժված ավանդույթները. օրենքները գրվում են քաղաքական իրավիճակի թելադրանքով և շահերով, առանց հեռուն գնացող ռազմավարական ծրագրերի։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ օգոստոսի 23 -ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել Չարչյանին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.