«Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես». ԱԺ օթյակում բողոքի ակցիա էր
Խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողները ԱԺ օթյակում բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ում մտցված սահմանափակումների դեմ։
Մի քանի լրագրողների իրենց ձեռքում պաստառներ էին պահել, որոնց վրա տարբեր գրություններ կային. «Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես»,«Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, քան Նիկոլի օրոք» և այլն։
Պետական պահպանության ծառայության աշխատակիցները փորձեցին խոչընդոտել ակցիան, նշելով, որ ԱԺ օթյակը ակցիա իրականացնելու տեղ չէ, բայցլրագրողներն ընդդիմացան, նշելով, որ բոլոր հնարավոր ձևերը կիրառել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար, մինչդեռ ոչ մի արձագանք չեն ստացել։
«Մենք այսպես ընդամենն ասում ենք, որ մեր իրավունքները ոտնահարված են», «Խաթարված է մեր աշխատանքային պրոցեսը»,–ասում էին լրագրողները։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մոտեցավ նրանց և հայտարարեց, որ մտադիր է այդ թեմայով լսումներ կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես առաջ շարժվել, դիմել վարչական դատարան, թե կան այլ ուղիներ»,- ասաց նա:
Լրագրողներին Facebook-ի իր էջում աջակցել է նաև «Հայաստան» դաշինքը, մասնավորապես պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը նաև լրագրող է։
«Լրագրողներն իրեց ոտնահարված իրավունքների համար ակցիա իրականացրեցին ԱԺ ղահլիճում»,- գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).