Последние новости

Այս տարի Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43039 ուղևոր

Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43 հազար 39 ուղևոր: Այս տեղեկությունն այսօր հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթը։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն թերթին հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:

««Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղևոր՝ 16 հազար 23 ուղևորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»,–գրում է թերթը:

Հայտնել էինք, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը չի շահագործվելու։ Այն փակվել է՝ վերանորոգման համար, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ