Աֆղանստանում անհայտ անձինք ուկրաինական ինքնաթիռ են առևանգել
Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտարարել է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք է տարհաներ ուկրաինացիներին Աֆղանստանից, առևանգվել է անհայտ անձանց կողմից, և դրանով այլ ուղևորներ են տեղափոխվել Իրան, տեղեկացնում է News.am-ը:
Երկուշաբթի երեկոյան Աֆղանստանից տարհանված քաղաքացիներով երրորդ ինքնաթիռը ժամանել էր Ուկրաինա, օդանավում եղել է 98 ուղևոր, այդ թվում` Ուկրաինայի 41 քաղաքացի:
«Մեր ինքնաթիռն առևանգվել է այլ մարդկանց կողմից: Անցյալ երեքշաբթի մեզանից փաստացի ինքնաթիռ է առևանգվել. այն ուկրաինացիներին դուրս բերելու փոխարեն անհայտ ուղևորներով թռել է դեպի Իրան»,- ասել է Ենինը «Հրոմադսկե ռադիո»-յին, սակայն չի մանրամասնել, թե միջադեպն ինչպես է ավարտվել:
«Քաղաքացիներին տարհանելու մեր հաջորդ երեք փորձերը նույնպես անհաջող էին, քանի որ մեր ուղևորները չէին կարող օդանավակայանի տարածք հասնել»,- հավելել է Ուկրաինայի փոխարտգործնախարարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».