ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱԺ-ՈՒՄ, ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ԱԹՈՌՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ԱԺ–ում ներկայացնում է կառավարության ծրագիրը, որը, սակայն, հարթ չի անցնում։
Նիստի սկզբում դահլիճից ցուցադրաբար հեռացան «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները։
Փաշինյանին հարցեր տալու ժամանակ դահլիճ վերադարձած «Պատիվ ունեմի» պատգամավոր Աննա Մկրտչյանը հիշեցրեց վարչապետին, որ նա ավելի վաղ հայտարարել է, որ «տիրապետում է ինֆորմացիայի, որը կարող է պայթեցնել Ադրբեջանը»։
Նա նաև նշեց, որ Փաշինյանն իր հետ բերել է մեծ թվով կողմնակիցներ։ Դրանից հետո դահլիճում սկսեցին լսվել «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավորների ձայները, որոնց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց, ինչից հետո հանձնարարեց անջատել Մկրտչյանի խոսափողը։
Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին։ Բայց երբ ձայնի իրավունքը փոխանցվեց «Պատիվ ունեմի» մյուս պատգամավորին` Տիգրան Աբրահամյանին, Մկրտչյանը շարունակեց տեղից խոսել, ինչը Սիմոնյանը որակեց «սադրանք» և զրկեց նրան ձայնի իրավունքից ողջ նիստի ընթացքում։ Աբրահամյանը հարցրեց Փաշինյանին, թե ինչպես նա կմեկնաբանի իր պատգամավորների արձագանքը Մկրտչյանի հայտարարություններին և հարցրեց` կա արդյո՞ք Հայաստանի և Արցախի նոր տարածքների հանձնման վտանգ։ Փաշինյանը պատասխանեց, որ պատգամավորները «շատ մեղմ են» արձագանքում, բայց դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ։ Սիմոնյանը ներողություն խնդրեց վարչապետից և պահանջեց անվտանգության աշխատակիցներից դահլիճից դուրս հանել Մկրտչյանին, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև սկսվեց ծեծկռտուք, գործի դրվեցին աթոռները։
Սիմոնյանը հայտարարեց 20 րոպեանոց ընդմիջում, ԱԺ նիստի հեռարձակումն ընդհատվեց, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.