«Քաղաքապետարանը կապ չունի, նախկիններն են մեղավոր». «Ֆիզգորոդոկի» թեման շարունակվում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում անդրադարձել է Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») կառուցվելիք 12-հարկանի շենքի հետ կապված աղմուկին։
Կարապետյանը մի շարք փաստեր է բերել` հիմնավորելու, որ կառուցապատման թույլտվությունը կատարվել է նախկին իշխանությունների գործողությունների արդյունքում։ Նա նշել է, որ աղմկահարույց հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, այդ տարածքում տրվել է 12-հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին:
Հեղափոխոթյուն–իշխանափոխությունից հետո` 2019-ին, քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից նորից անցնել բոլոր փորձաքննությունները, կազմակերպել է հանրային լսում, պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` ճարտարապետների գնահատմանը, որտեղ այն գրեթե միաձայն քվեարկությամբ ընդունվել է: Այնուհետև, 2021-ի մայիսին ԿԳՄՍ նախարարությունը հանել է «Ֆիզգորոդոկի» տարածքի նշված հատվածը հուշարձանների ցանկից։
Ըստ այդմ, 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն:
«Քաղաքապետարանը պարտավոր Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում»,– ընդգծում է Կարապետյանը։
Նա նշում է, որ բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:
«Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի», – գրում է խոսնակը։
Մեկնաբանություններում, սակայն, համաձայն չեն Կարապետյանի բերած փաստերի հետ։ Ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, որը «Ֆիզգորոդոկի» բնակիչներից է և բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից, նշել է, որ կառուցապատողը խուսափել է ՇՄԱԳ-ից` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումից, քաղաքապետարանն էլ աչք է փակել դրա վրա։
Ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը (ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ էր, 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո հրաժարվեց մանդատից) նշել է, որ առաջին անգամ քաղշինխորհուրդը մերժել է կառուցապատման նախագիծը։
«Երկրորդ անգամ կառուցապատողը ներկայացրեց, որ համաձայնվել են փոփոխությունների, ունեն կոմպրոմիսային տարբերակ, անցկացրել են հանրային լսումներ և բնակիչների հետ եկել են ընդհանուր հայտարարի։ Անձամբ ինձ համար դա էր որոշիչ, որ կողմ քվեարկեցի, հաշվի առնելով փակուղային իրավիճակը՝ չնայած գտնում էի և գտնում եմ, որ ավանը պետք է հատուկ կագավիճակ ունենա։ Հետո պարզվեց, որ ոչ մի կոնսենսուս չկա ու լսումները եղել են ձևական։ Բայց դա իմ սխալն է, որի համար զղջում եմ, պետք էր ավելի սկզբունքային լինել։ Դե արածը հետ չես բերի»,– գրել է Կարապետյանը։
Եվս մեկ օգտատեր` Լուսինե Գրիգորյանը, գրում է, որ եթե իշխանությունները ոչ մի լիազորություն չունեն այս հարցում, ուրեմն թող պատրաստ լինեն, որ որոշումների հետ անհաշտ բնակիչները պետք է դուրս գան փողոց և ակցիաներ կազմակերպեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.