Последние новости

Թալիբները թույլ չեն տա Քաբուլից հետագա տարհանումն օգոստոսի 31-ից հետո

Միացյալ Նահանգները պետք է ավարտեն Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, որը Ջո Բայդենի վարչակազմը սահմանել էր ամերիկյան բոլոր զորքերի դուրսբերման համար: Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը, տեղեկացնում է News.am:

Նրա խոսքով՝ թալիբները չեն համաձայնի օգոստոսի 31-ից հետո վերջնաժամկետի երկարաձգմանը: Նա նշել է, որ երկրում կյանքը «նորմալանում է», սակայն օդանավակայանում քաոսը շարունակում է խնդիր մնալ, հաղորդում է AP-ն:

«Ցանկացած անձ, ով ցանկանում է լքել Աֆղանստանը, կկարողանա դա անել ոչ ուշ, քան օգոստոսի 31-ը: Մենք թույլ չենք տա տարհանման ոչ մի օպերացիա օգոստոսի 31-ից հետո»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մուջահիդը հավելել է, որ թալիբները փակել են Քաբուլի օդանավակայան տանող ճանապարհը, և այնտեղ թույլատրվում է միայն օտարերկրացիների մուտքը:- Մենք փակել ենք օդանավակայանի ճանապարհը, և մուտքը թույլատրված է միայն օտարերկրացիների համար»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ