Последние новости

Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թալիբները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Shamshad News հեռուստաալիքը:

«Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց չենք ցանկանում, որ իրենց զինվորները գտնվեն Աֆղանստանում»,- նշել է շարժման ներկայացուցիչը։

Ներկայում թալիբները վերահսկում են երկրի ամբողջ տարածքը, բացի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշեր նահանգից, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ