Последние новости

Ամերիկյան բանակը սկսել է դուրս գալ Աֆղանստանից

«Ամերիկյան բանակը սկսել է դուրս գալ Աֆղանստանից», – «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ֆոքսը»՝ վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին:

Վերջին օրերին ԱՄՆ-ն Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան է տեղափոխել մինչև 6,5 հազար զինծառայող՝ ապահովելու ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և տեղի բնակիչների արտահանումը:

Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Պենտագոնի առաջարկությունը՝ չփոխել զորքերի դուրսբերման ժամկետները և մինչև օգոստոսի 31-ն ավարտել գործողությունն Աֆղանստանում, տեղեկացնում է Analitik.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ