Последние новости

Արթուր Ղազինյան․ Մեզ փորձում են լռեցնել, ճնշել, վախեցնել

Տեղի է ունենում կազմակերպված գործընթաց՝ լռեցնելու, ճնշելու, վախեցնելու ընդդիմությանը, լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ԱԺ-ում տեղի ունեցող աղմկահարույց միջադեպերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ղազինյանը ընդդիմադիր գործիչներին ընտրած քաղաքացիներին վստահեցրեց, որ իշխանությանը չի հաջողվելու վախեցնել ու լռեցնել ընդդիմությանը։

«Մենք ունենք պայքար, և այդ պայքարը հանուն պետության ու հանուն ժողովրդի է։ Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ՝ մեզ լռեցնելու նպատակով, դա իրենց չի հաջողվելու, մենք շարունակելու ենք մեր պայքարը», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ