Последние новости

Սիմոնյանը վստահեցրել է, որ չի հրահանգել լրագրողներին ԱԺ-ի օթյակից դուրս հանել

Ես դահլիճում, ուղիղ եթերում եմ եղել և կլսվեր, եթե նման հրահանգ տայի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ ինքը չի եղել լրագրողներին նրանց համար նախատեսված օթյակից դուրս բերելու հրահանգ տվողը։

Սիմոնյանն անընդունելի համարեց խորհրդարանում աշխատող լրագրողներին իրենց համար նախատեսված աշխատանքային վայրից դուրս հանելը։

«Մասնավորապես, անընդունելի է նման իրավիճակներում լրագրողներին օթյակներից դուրս հրավիրելը։ Ես քննարկել եմ գործընկերներիս հետ, և Աստված մի արասցե, եթե կրկին նման իրավիճակ լինի, ես կարծում եմ, որ մենք որևիցե ձևով լրագրողներին այնտեղից չպետք է հանենք՝ չնայած կա մտավախություն, որ կարող է անվտանգությանն ինչ-որ բան սպառնալ։ Հետո կա կարծիք, որն ապրելու իրավունք ունի, որ ճիշտ չէ, որ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը կամ տեսանյութը, որտեղ իրեն հարվածում են, կամ ինքը գետնին է ընկնում, կամ ինչ-որ նման իրավիճակ է լինում, դուրս գա եթեր», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ