Последние новости

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՏԵՄՊԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է

Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2 տոկոսով հուլիս ամսին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, այսինքն՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է մի քանի անգամ։ Կանխատեսելի է, որ այս իրավիճակը կպահպանվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։

Ակնհայտ է, որ այս նվազող տեմպով երկնիշ տնտեսական աճ ունենալու էկոնոմիկայի նախարարի «կանխատեսումը» հերթական մարքետինգային քայլն էր՝ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով, ինչի մասին բազմիցս նշել եմ միայն դրական սպասումներ առաջացնելով՝ երկնիշ տնտեսական աճ չեք կարող ապահովել։ Հետևաբար իմաստ չունի փնտրել հորդող ներդրումներ, դինամիկ զարգացող տնտեսություն դրանք ուղղակի սուտ են։

Իրականությունն այն է, որ ներկայումս մեր տնտեսությունն իներցիոն վիճակում է, և ի հաշիվ անցած տարվա վատ ցուցանիշների և հանքարդյունաբերության ունենք 5,2 տոկոս աճ։

Միաժամանակ, անկեղծ զարմանում եմ, որ հանրության հայտնի օլիգարխը, ով հայտարարում է, որ իր խելքի հաշվին է հարստությունը դիզել, տնտեսության ակտիվությունը չափում է ռեստորանների, կաֆեների ակտիվությամբ։

Հիշեցնեմ, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը միջինում նվազել էր 3,4 տոկոսով, իսկ Հայաստանի տնտեսական անկումը կազմում էր 7,4 տոկոս: Այսինքն՝ տնտեսության վատ կառավարման արդյունքում՝ Հայատանում անկումը կրկնակիից ավելի մեծ էր:

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ