Աղազարյանը վիրավորվեց՝ Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խորհրդարանում անդրադարձավ Կառավարության ծրագրում տեղ գտած՝ արտաքին հարաբերությունների վերաբերյալ դրույթին, մասնավորապես՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։
«Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, շարունակվել էր Երկրորդ, Երրորդ նախագահների օրոք։ Երեք նախագահներից ո՞ր մեկի ժամանակ, ինչպես ասել էր այն ձեր գործընկեր Վլադիմիր Վարդանյանը՝ միջազգային իրավունքը սպանում էին՝ սպանողը Թուրքիան է եղել։ Ես շատ շիտակ, ուզում եմ նայել ձեր աչքերին ու ասել հետևյալը՝ ինձ համար Ալիևը և Էրդողանը միջազգային հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ «բայրաքթարները», որոնցով մեր տղաներին սպանում էին միջազգային հանցագործ Էրդողանի ազգականի անունով է։ Ուստի, շարունակելով խոսքը, Վարդևանյանն ընդգծեց․
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ դուք նո՞ւյնպես այդ մարդուն համարում եք միջազգային հանցագործ, և արդյո՞ք նախապայման չպետք է լինի, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները ենթարկվեն միջազգային պատասխանատվության։ Արդյո՞ք սա չպետք է լինի նախապայման, ոչ թե առանց նախապայմանների»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանի ելույթից հետո խոսեց ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով իր խոսքում բառացիորեն շտապեց պաշտպանել Էրդողանի շահերը․
«Ասում է ես ներկայացրել եմ փաստեր, բայց միշտ պահպանել եմ անմեղության կանխավարկածը, բա հիմա դու Էրդողանին ինչ իրավունքով ես միջազգային հանցագործ համարում, սիրուն ես խոսում, հո ժխտելու չի՞, բայց դատարկ ա մեջը ախպեր»,- վրդովված արձագանքեց Աղազարյանը, տեղեկացնում է YerevanToday-ը ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 13:01
Спасатели, выехавшие на вызов, сами попали в аварию. Об этом сообщает Спасательная служба МВД Армении.
-
2025-04-29 12:55
В Ереване продолжаются поиски пропавшей 27 апреля 14-летней девочки.
-
2025-04-29 12:52
Член Палаты представителей Конгресса США Шри Танедар, представляющий штат Мичиган от Демократической партии, заявил о начале процедуры импичмента в отношении президента Дональда Трампа.
-
2025-04-29 12:50
Доля взаимных расчетов в национальных валютах внутри Евразийского экономического союза (ЕАЭС) достигла 91%, заявил вице-премьер РФ Алексей Оверчук на полях заседания Экономического совета СНГ.