150 դիվանագետներ այցելել են Վան և տեսել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին
Վանի նահանգապետարանի և քաղաքապետարանի կողմից շուրջ 150 արտերկրյա դիվանագետ է հյուրընկալվել Վանում։ 68 երկրներ ներկայացնող դիվանագետները շրջել են Վանում և այցելել այստեղի տեսարժան վայրերը, այդ թվում նաև՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի։
Akunq.net–ի փոխանցմամբ ՝ դիվանագետների շարքում եղել են Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Հարավային Կորեայի, Ադրբեջանի, Բելգիայի, Լատվիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Թուրքիայի կառավարության հիմնական նպատակը, տվյալ շրջագայության առումով, եղել է այդ տարածքների մշակույթը ներկայացնելը։
Ինչպես նշվում է աղբյուրում, պատվիրակության անդամներն այցելել են Վանա լճի խորհրդանիշը համարվող Աղթամար կղզի և տեսել Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։ Նրանք շրջել են նաև Վանի ամրոցում, հիացել Վանա կատուներով, որից հետո շարժվել դեպի Բիթլիսի (Բաղեշ) Խլաթ գավառ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.