Последние новости

Կապանի քաղաքապետ․ Ճանապարհը շարունակում է փակ մնալ

Կապան-Գորիս միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ադրբեջանցիները դեռ կոնկրետ որևէ բան չեն պահանջում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Բանակցությունների ընթացքում ադրբեջանցիներն ասել են, որ ճանապարհը փակելու պատճառը այն է, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և նրան սվինով հարվածել։ Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է»,- պատմեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր հայ զինծառայողի մասնակցությամբ այդ միջադեպը. «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,- հայտնել էր ՊՆ-ն։

Կապանի քաղաքապետն ասաց, որ ճանապարհը բացելու համար նոր բանակցություններ են սպասվում. «Ներկա են հայկական և ռուսական սահմանապահ զորքերը»։

Փարսյանն նաև նշեց, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են օգոստոսի 25-ի երեկոյան՝ ժամը 20։00-ից։

«Այդ հատվածում մեր քաղաքացիներն էին՝ իրենց ավտոմեքենաներով, բայց ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են եկել։ Տուժածներ չկան»,- ասաց Փարսյանն ու հավելեց, որ խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ