Գեղամ Նազարյանը պատմել է իր առողջական վիճակի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Facebook-ում գրառում է արել, որում տեղեկություններ է հայտնել իր առողջական վիճակի վերաբերյալ։
«Առանձնապես լուրջ խնդիր չկա, և երկու-երեք օրվա ընթացքում կապաքինվեմ»,– գրել է նա:
Նազարյանը նաև հայտնում է, թե ինչ է տեղի ունեցել երեկ` օգոստոսի 25-ին ԱԺ–ում։ Նրա խոսքով` պատգամավորների միջև բախումների պահին ինքը դահլիճում չի եղել, քանի որ որոշել էր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նիստերի դահլիճում չլինել, բայց երբ հասկացել է, որ բախում է տեղի ունենում, շտապել է դահլիճ։
Տեսնելով, որ 4-5 ՔՊ–ականներ, որոնց թվում` առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, այդ պահին, իր ձևակերպմամբ` «հարձակվել են» Արթուր Ղազինյանի վրա, որոշել է բաժանել նրանց։
«Միանգամից նետվեցի դեպի նա (Արսեն Թորոսյանը,–խմբ.) և մի կերպ, բավական կոպտորեն նրան հեռացրի Արթուր Ղազինյանից, որից հետո որոշեցի հետ վերադառնալ դեպի Ղազինյանը, որ նրանից պոկեմ նաև մյուսներին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս»,– գրում է ընդդիմադիր պատգամավորը։
Գեղամ Նազարյանը նաև հայտնում է, որ, նկատելով դա, մի քանի ՔՊ-ական և մեկ ՊՊԾ բարձրաստիճան սպա շրջվել են դեպի հարվածողն ու ասել. «Արա, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ արիր», ու հեռացրել են նրան այդտեղից:
«Վնասվածքս ակնհայտ էր, և հենց ԱԺ բուժմասից հրավիրեցին շտապ օգնության բրիգադին»,– հայտնում է Նազարյանը` խոստանալով մնացածի մասին խոսել հետո, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.