Վանեցյան․ Գորիս-Կապան ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, և մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Մենք քննարկում ենք կառավարության ծրագիր, ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, և մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարն ասում էր, որ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքն անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ, և թշնամին դուրս է շպրտվելու։ Պարոն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը՝ այդ միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ։ Կուզեի նաև, որ Նիկոլ Փաշինյանն ասեր, թե ի վերջո ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Այժմ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.