Փաշինյանը Սյունիքում փակված ճանապարհում կրկին մեղադրեց նախկիններին
Ադրբեջանցիները փակել են Սյունիքի ճանապարհի այն հատվածները, որոնք Խորհրդային միության քարտեզներով խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել։
Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Սյունքիում ծագած խնդրի ու դրա պատճառների մասին։
«Այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է ՊՆ–ի 2020թ–ի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ նշված պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ–ի և ՌԴ–ի միջև»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` Գորիս Կապան ավտոճանապարհի անվտանգությունը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում ապահովում են ռուս սահմանապահները։
Ըստ Փաշինյանի` այս պայմանավորվածությունը հետագայում պետք է ամրագրվեր եռակողմ փաստաթղթով, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։
Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, Սյունքի մարզը ներկա պահին Հայաստանից կտրված չէ։
«Այնտեղ կա այլ ճանապարհ, մասնավորապես` Կապան–Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտպատվում է, նորմալ գրունտային ճանապարհ կա»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը հայտնեց, որ իրենք կանխատեսել էին ներկա իրավիճակի հնարավորությունը, ուստի տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.