Վանում հայկական գերեզմանատուն են քանդել
Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է բուլդոզերով։ Տեղեկությունը հայտնում է Bianet լրատվականը։
Նշվում է, որ Կալեցիկ թաղամասը, որը նաև հայտնի է որպես Լեզք, 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ հայկական թաղամաս էր: 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո այստեղ բնակարաններ են սկսել կառուցել, տարածքը սեփականաշնորհվել է։ Սեփականատերերից մեկն էլ բուլդոզերներ է բերել գերեզմանատան տարածք և քանդել գերեզմանները: Գերեզմանաքարերն ու ոսկորները ցրվել են բուլդոզերների շուրջը։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Վանի նահանգի պատգամավոր Մուրատ Սարիսաչն այսօր խորհրդարանում բարձրացրել է քանդված գերեզմանատան հարցը` ցուցադրելով լուսանկարներ։
«Նկարներում երևում է, որ գերեզմանաքարերը վնասվել են, իսկ գերեզմանոցից տասնյակ ոսկորներ ցրվել են շուրջը», - ասել է նա:
Պատգամավորը մատնանշել է, որ նման դեպքեր հաճախ են գրանցվում Վանում, ինչը վկայում է այն մասին, որ պատմական վանքերը, եկեղեցիներն ու գերեզմանատները պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում:
«2017 թվականին զուգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի կառուցվեց մեկ այլ հայկական գերեզմանատան վրա», - նշել է նա:
Սարիսաչը հարցրել է խորհրդարանի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, թե արդյոք միջադեպի հետաքննություն սկսվե՞լ է, և ինչու իշխանությունները չեն պաշտպանում հայկական գերեզմանոցները և մշակութային ու կրոնական ժառանգությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.