Последние новости

Սաղաթելյան. «Հայաստան» դաշինքի 6-7 պատգամավորներ մարմնական վնասվածքներ են ստացել

Երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հայաստան» խմբակցության անդամներից 6-7-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց ընդդիմությունից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, իշխանությունները ցանկանում են վերահսկողության տակ վերցնել ընդդիմության գործողությունները, և եթե հայտարարության բովանդակությունը նրանց դուր չի գալիս, ապա հրավիրում են Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին:

«Այո, մենք նրանց ասելու ենք, որ հենց նրանք են հանձնել երկիրը: Սա ոչ թե վիրավորանք է, այլ քաղաքական գնահատական: Երեկ շնագայլերի ոհմակը հարձակվեց իմ ու իմ գործընկերների վրա: Փորձում են ստիպել ինձ լռել, բայց չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ կարող է հարվածել ինձ և գիշերը հանգիստ քնել, ապա նա սխալվում է»,- հավելեց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այս խորհրդարանը չի կարող երկար կյանք ունենալ, քանի որ ճգնաժամի պատճառներն ու հետևանքները չեն վերացվել և չեն հաղթահարվել: «Այս իշխանությունը չի կարող երկար կյանք ունենալ»,- վստահեցրեց փոխխոսնակը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ