«Հայաստան» դաշինք. Երկրի հարավն արդեն 14 ժամ կտրված է հյուսիսից
Հայաստանի հարավն արդեն 14 ժամ կտրված է հյուսիսից: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքով՝ պետականությունն ու ինքնիշխանությունը բացակայում են, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին շահարկումներ է անում՝ մեղադրելով նախկին իշխանություններին: «Ոչ մի համաչափ գործողություն չկա, բանակցություններ չեն վարվում, նոր ճանապարհներ են փակվում, իսկ ռազմական դրություն մտցվում է խորհրդարանում և ոչ թե այնտեղ, որտեղ պետք է: Գործող իշխանությանը որպես բանակցող չեն ճանաչում, մենք Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում: Մենք ոչ միայն ապագա չունենք, մենք ներկա չունենք»,- ընդգծեց Գալստյանը:
Նրա գնահատականով՝ այս ֆոնին Փաշինյանը շարունակում է թշնամիներ փնտրել երկրի ներսում, իսկ երեկվա հարձակումները ծրագրվել էին իշխանությունների կողմից, ցուցումներ էին տրվել, թե ով և ում վրա պետք է հարձակվի ու հարվածի:
Պատգամավորը նշեց, որ Սյունիքը գլխատված է, համայնքների ղեկավարները ձերբակալված են: «Ընդդիմության հետապնդումը խոսում է իշխանությունների վախերի և անգործունակության մասին: Կառավարության կողմից ծրագրի ներկայացմանը նախորդեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի ձերբակալությունը` ընդդիմությանը հրահրելու և հասարակության ուշադրությունը արտաքին սպառնալիքներից շեղելու նպատակով»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.