«ՔՊ» պատգամավորի համար Գորիս-Կապան ճանապարհի փակումը շատ փոքր խնդիր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սա շատ փոքր, լուծելի խնդիր է: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման հետ կապված իրավիճակը:
Նրա խոսքով՝ այս «միջադեպը» չի կարող ազդեցություն ունենալ Սյունիքի անվտանգության վրա: «Եթե մենք 200 մետր շրջանցիկ ճանապարհ կառուցենք, խնդիրը կլուծվի: Պետք չէ այդքան բարդացնել այս միջադեպը»,- նկատեց Ղահրամանյանը՝ ակնհայտորեն նորմալ երևույթ համարելով, երբ մոտ հիսուն մեքենաներ, այդ թվում՝ երեխաներով, շրջապատված են հակառակորդի զինվորականներով:
Միաժամանակ նա խոստովանեց, որ Հայաստանն ավելի լուրջ խնդիրներ ունի անվտանգության համակարգի ոլորտում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.