ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնյա․ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է
Տվյալ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են, որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված, Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի վերաբերյալ «Լուրերին» որոշ մանրամասներ է հաղորդել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Հատվածը մոտավորապես 5-6 կմ է, հստակ էս պահին չեմ կարող ասել, բայց բնակչություն չկա, բոլոր քաղաքացիները տարհանվել են, ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, և տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով, ինչպես նաև Սիսիանից ուղղորդվում են, որ անցնեն շրջանցիկ ճանապարհով:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը գիշերը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Հաղորդագրության համաձայն՝ այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանք է իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հաղորդել էր, որ Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նա Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.