Սյունիքի փոխմարզպետ․ Ի՞նչ իրավիճակ է Սյունիքում
Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ` իրավիճակը չի փոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
«Ճանապարհը բացելու բանակցությունները պետք է վերսկսեին, սակայն այս պահին տեղյակ չեմ` սկսե՞լ են, թե՞ ոչ։ Այդ տարածքում ապրող բնակիչներին տարհանել ենք, սակայն կան մարդիկ, որոնք ցանկացել են մնալ իրենց տներում, և հիմա տանն են»,–ասաց նա։
Բաբայանն անդրադարձավ նաև լուրերին, թե Որոտանի հատվածում, որտեղ ադրբեջանական զինծառայողներն ե,ն ինչ–որ շինարարություն է ընթանում։ Նա նշեց, որ օրեր առաջ այդ ճանապարհով է անցել, և լուրերը, թե բենզալցակայան են կառուցում այնտեղ, բացառվում է, սակայն հնարավոր է` հողային աշխատանքներ են կատարում։ Բաբայանը հայտնեց, որ Որոտանի հատվածում ադրբեջանցիների դիրքի մոտակայքում տեխնիկա կա, սակայն այն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ՝ պարզ չէ։
Սյունիքի փոխմարզպետից հետաքրքրվեցինք նաև Շուռնուխի վիճակով. Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ Շուռնուխը մնում է «փշալարերից կախված»` դեպի Կապան այլընտրանքային ճանապարհ չունի։
«Շուռնուխցին կարող է երթևեկել Որոտան-Խոտ-Գորիս ճանապարհով դեպի Գորիս, իսկ դեպի Կապան հիմնական ճանապարհը փակ է։ Այսինքն` Որոտանը փակ է Քարահունջի հատվածից, իսկ Որոտանից Խոտ ճանապարհ ունենք, որը բաց է»,–ասաց Բաբայանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Այսօր հակառակորդի զինվորականները փակել են նաև Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.