Սյունիքի փոխմարզպետ․ Գորիս–Կապան ճանապարհը բացելու շուրջ բանակցությունները վերսկսվել են
Գորիս–Կապան ճանապարհը բացելու շուրջ բանակցությունները այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 15։00-ի սահմանում վերսկսվել են։ Այս մասին News.am -ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Կամո Ավանեսյանը։
«Առավոտյան էին եղել բանակցություններ, ապա դադարել էին, հետո վերսկսվեցին կեսօրին։ Եռակողմ բանակցություններ են ընթանում։ Սպասվում ենք դրական արդյունքի, որ այսօր հարցը լուծվի, ճանապարհը բացվի։ Մինչև երեկոյան ժամը 6-ը պարզ կդառնա»,– ասաց Կամո Ավանեսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նախ հրաժարվել է հանդիպել հայկական կողմի հետ, ապա համաձայնել է։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան–Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке