«ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔՆԵՐ․ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։
«Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկվեց և իշխող ուժի կողմից ընդունվեց կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, որն առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չէր պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր: Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ՝ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ:
Ավելին՝ օգոստոսի 25-ին, իշխանական խմբի կողմից նախապես ծրագրված ուղղակի խուլիգանական, քրեորեն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ՝ կոնկրետ հարձակվող անձանց դերաբաշխմամբ:
Ընդգծենք, որ նշված արարքի կանխարգելման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարումը տեղի ունեցավ դիտավորությամբ ուշացած: Նման արարքը տեղի ունեցավ մտքերի փոխանակության փուլում՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ բռնապետական ռեժիմի արմատավորումը անգամ խորհրդարանում: Ծանոթանալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը՝ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ սույն դեպքում իշխանական խմբի որևէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկա չէ որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրացում:
Տեղին է հիշեցնել, որ իբրև կառավարության ծրագիր հանդիսացող փաստաթղթում բառացի նշված էր, որ դատարանները, դատախազությունը և քննչական մարմինները «պիտի ապահովեն կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը», այլ կերպ ասած՝ արդեն իսկ իրավապահ մարմինների անկախության վերացումը ծրագրային դրույթ է:
Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Հայաստան» դաշինք
«Պատիվ ունեմ» դաշինք
26.08.2021թ.»,- նշվում է հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 15:31
Традиционное факельное шествие, запланированное на 23 апреля, в этом году приобретает особенно актуальное звучание и иную смысловую нагрузку. Об этом заявила депутат оппозиционной фракции "Айастан" Кристине Варданян в беседе с журналистами.
-
2025-04-21 15:29
Минобороны Армении подтвердило сообщения об обстреле азербайджанскими ВС армянского села Хознавар.
-
2025-04-21 15:24
Группа арцахцев встретилась с президентом Карабаха Самвелом Шахраманяном, чтобы обсудить вопрос «грабежа».
-
2025-04-21 15:22
По случаю 110-й годовщины Геноцида армян в Музее-институте Геноцида армян 23 апреля в 15:00 откроется временная выставка под названием «Документируя преступление: очевидцы-документалисты Геноцида армян». Об этом заявила на встрече с журналистами 21 апреля директор Музея-института Геноцида армян Эдита Гзоян.