Պայթյուն` Քաբուլի օդանավակայանի մոտ. բազմաթիվ զոհեր ու վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաբուլի օդանավակայանի մոտ այսօր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ RT-ն հայտնում է, որ ավելի քան 50 մարդ է վիրավորվել։
Fox News-ի տեղեկություններով՝ զոհվածների թվում առնվազն 3 ամերիկացի զինծառայող կա:
Հաղորդվում է, որ հարձակումն օդանավակայանի մուտքի մոտ կատարել է մահապարտ ահաբեկիչը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով` Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ արդեն երկրորդ պայթյունն է որոտացել։ Ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին Քաբուլում ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին:
Ահաբեկչական ճանաչված և մի շարք երկրներում արգելված «Թալիբան» շարժման զինյալները օգոստոսի սկզբին հարձակում սկսեցին Աֆղանստանում կառավարական ուժերի վրա: Առայժմ միայն Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող Փանջշիր նահանգն է նրանց վերահսկողությունից դուրս է:
Թալիբները օգոստոսի 15 -ին վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, ներառյալ նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և նահանգում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում: Նախագահ Ղանին փախել է երկրից և այժմ գտնվում է ԱՄԷ-ում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).