Խաղաղապահներն ապահովում են Արցախի ջրամբարի կառուցման անվտանգություն
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Արցախի բնակչության ու արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը։
«Տվյալ օբյեկտը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ինչի պատճառով ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունն անհրաժեշտ է», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Հիդրոտեխնիկայի մասնագետները Մարտակերտի շրջանում, սահմանազատման գծի մոտ արդեն սկսել են արհեստական ջրամբարի ստեղծման ինժեներական աշխատանքները:
«Այստեղ արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.