Ավելի քան 100 մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ որոտած երկու պայթյունների զոհերի թիվը հասել Է 103-ի: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում 90-ն աֆղաններ են և 13-ն՝ ամերիկացի զինծառայողներ:
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել Է տեղի ունեցածը և խոստացել Է պատասխանատվության ենթակել մեղավորներին: Մայրաքաղաքի օդանավակայանում լարված իրավիճակ Է ստեղծվել այն բանից հետո, երբ թալիբերն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը՝ արյունահեղություն թյուլ չտալու համար: Միանգամից մի քանի պետություններ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին և դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.