Последние новости

522 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 240 261

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 522-ով և դարձել 240 261: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 721 մարդ (+151), կատարվել է 1 517 486 թեստավորում (+6 383), առողջացել են վարակվածներից 225 593-ը (+359): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 796 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել, այն 1 150 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ