Սանահին վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները
Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ այցելել են Սանահին վանական համալիր՝ ազդարարելու վանական համալիրի հյուսիսային հուշարձանախմբի՝ Զաքարյանների դամբարան-մատուռի և Արղության-Երկայնաբազուկների դամբարանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախատեսվող աշխատանքների մասին: Մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հավելյալ հատկացվել է 192.000 ԱՄՆ դոլար: Հարավարևելյան հուշարձանախմբի աշխատանքներն իրականացնելու համար 2019 թ. հատկացվել էր 100.000 ԱՄՆ դոլար:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել համամարդկային հուշարձաններից մեկի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին վանական համալիրի պահպանմանն ուղղված միջոցառմանը: Նմանատիպ ծրագրերի իրականացումն ու մշակութային կոթողների վերականգնումը լավ դրսևորում է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման համար»: Փոխնախարարը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի ոչ միայն մշակութային, այլև կընդլայնվի նաև գիտակրթական ոլորտում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսիի մեկնաբանմամբ՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրվել է Սանահինը՝ որպես մշակութային առանձնահատուկ հուշարձանախումբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար և հավելել. «Նմանօրինակ ծրագրերն օգնում են, որ սերունդները իմանան հայ ժողովրդի հարուստ պատմությունը, և ամրապնդում են բարեկամությունն ու գործընկերությունը մեր երկրների միջև»:
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005 թ.-ից 1 մլն դոլար է հատկացրել՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացնելու մշակութային պահպանության ծրագրեր, այդ թվում՝ Դաշտադեմի միջնադարյան ամրոցի, Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու, Արենի 1 քարանձավի, Գառնու միջնադարյան կամրջի և այլ հուշարձանների վերականգնման աշխատանքների համար:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ևս շնորհակալություն է հայտնել ներդրումների համար և նշել. «Հայրենիքի սրբավայրերի պահպանությունը նվիրական գործ է. հետևողականորեն պահպանելու ենք վերականգնված հուշարձանը»:
Միջոցառումից հետո դեսպան Թրեյսին այցելել է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու մեծանուն գրողի կյանքին և գործունեությանը, տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 14:26
С 8 по 11 июня 2025 года на Армянской атомной электростанции (ААЭС) состоялся предварительный визит Корпоративной партнерской проверки с участием экспертов Всемирной ассоциации организаций, эксплуатирующих атомные электростанции (ВАО АЭС).
-
2025-06-12 14:24
Помимо участия в переговорах с Баку о делимитации и демаркации государственной границы, а также лоббирования интересов банковской системы в правительстве РА, вице-премьер Мгер Григорян выполняет и другие функции. В частности, накануне стало известно, что Григорян представит Армению на Петербургском международном экономическом форуме (ПМЭФ).
-
2025-06-12 14:06
Глава иранской Организации по атомной энергии (ОАЭИ) Мохаммад Эслами распорядился запустить новый центр по обогащению урана в безопасном месте и заменить центрифуги на более современные. Об этом, как передает РИА Новости, говорится в совместном заявлении МИД и ОАЭИ Ирана.
-
2025-06-12 14:03
Пассажирский самолет разбился недалеко от аэропорта города Ахмедабад (провинция Гуджарат) на западе Индии, сообщает телеканал NDTV. Отмечается, что на борту находились 130 пассажиров.