Հայկ Նահապետյան․ Սյունիքի մարզից 9 գյուղ հանձնված է Ադրբեջանին
«Ադրբեջանը, Սյունիքում փակելով միջպետական ճանարահի կոնկրետ հատվածը, շրջափակել է մարզի 9 գյուղ, կտրել է Հայաստանի հետ շփվելու որևէ հնարավորություն»,- ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով, 21 կմ-ի հարակից տարածների այդ 9 գյուղն այս պահի դրությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ շրջափակված է, միջազգային իրավունքի բոլոր նորմերով այդտեղ ապրող Հայաստանի քաղաքացիներից խլված է ապրելու, աշխատելու, բուժօգնություն ստանալու իրավունքը:
Ըստ փորձագետի, այն փաստը, որ դա այլևս Ադրբեջանի վերահսկողության ներքո պետք է լինի, երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ կա այլ Կապան-Աղվանի նորմալ գրունտային ճանապարհ և Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ:
«Բայց 9 գյուղ կտրված է։ 9 գյուղ հանձնված է, եթե հանձնված չլինեին, այդ անձը կասեր՝ այո, փակվել է ճանապարհը, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է ժամ առաջ բացի այդ ճանապարհահատվածը, որպեսզի 9 գյուղերի բնակիչները կարողանան կապ ունենալ մարզի և Հայաստանի մյուս բնակավայրերի հետ։ Իսկ երբ ասում է՝ կա այլ ճանապարհ, նշանակում է, որ ինքը 9 գյուղն արդեն հանձնել է: Ընդունում ենք սա ի գիտություն՝ 9 գյուղ հանձնված է»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Քաղաքագետը նշեց, որ միջպետական ճանապարհի փակումով փաստացի կտրվեց Հայաստան-Իրան ճանապարհն ավտոբեռնափոխադրումների համար, քանի որ Գորիս-Տաթև-Կապան այդ ճանապարհը բավարար չէ ոչ չափսերի, ոչ ճանապարհի որակի առումով, ոլորանները վտանգավոր են:
«Հետևաբար Իրանից Հայաստան, Հայաստանից Վրաստան, Փոթի նավահանագիստ, Սև ծով բեռնափոխադրումը սկզբունքորեն փակ է»,- ասաց նա:
Նրա գնահատմամբ, այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, հստակ է, տեսանելի է, ուղղակիորեն մեր երկրի անվտնագությանը սպառնալիք է. «Սա պատերազմի էլեմենտ է, որը կիրառվում է մեր նկատմամբ»:
Հ.Նահապետյանի խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականություն Հայաստանի նկատմամբ 3 գոտիավորում ունի. առաջին՝ սահմանամերձ բնակավայրերում ստեղծել իրավիճակ, որպեսզի բնակիչները դուրս գան, երկրորդ՝ կենտրոնական մասերում, բնակավայրերում գնում են հսկայական հողատարածքներ, տներ, երրորդ՝ վրացական սցենարով Հայաստանի աջարացումն է, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.