Վարորդները փորձարկում են ճանապարհը` չսպասելով բանակցություններին
Սյունիքի ճանապարհին մնացած բեռնատարները փորձում են փակ ճանապարհի փոխարեն տեղ հասնել այլընտրանքային գրունտային Տաթև–Կապան ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են Սյունիքում` Գորիսի ճանապարհին հանդիպած 3 բեռնատար ավտոմեքենաների վարորդները։
«Տաթև-Կապան ճանապարհով հնարավոր է տեղ հասնել, սակայն այն բավականին նեղ է և կարող է ազատ տեղաշարժի առումով դժվարություններ առաջացնել»,– ասացին վարորդները։
Նրանց խոսքով` իրենք առաջինն են, որ փորձում են անցնել այդ ճանապարհով, ու արդեն ստիպված են եղել փոխել վնասված անիվը։
«Վաղը կարող է կռիվ սկսվի, բա չինանա՞նք` ինչ ճանապարհով ենք զենք հասցնելու»,– ասաց վարորդներից մեկը` հավելելով, որ ներկա պահին Արցախի համար հյութեր են տանում ու խմելու ջուր։
Ճանապարհն առավել անցանելի դարձնելու համար բեռնատարների վարորդները կարևորեցին դրա լայնացումը հնարավորինս կարճ ժամկետներում։
Հասնելով Գորիսում տեղակայված անցակետ` Sputnik Արմենիայի նկարահանող խումբն արձանագրեց, որ այդ հատվածից սկսած` այն դեռևս փակ է մնում, բայց բեռնատարների մեծ կուտակումներ այստեղ ևս չկային։
Հեղուկ գազ տեղափոխող 2 պարսկական բեռնատարի վարորդները ճաշում էին, և հավանաբար նրանք ևս շուտով կհետևեն իրենց հայ գործընկերների օրինակին` Տաթևի այլընտրանքային ճանապարհով հասնելով Իրան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.