ՀՀ արտգործնախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:
Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետագա զարգացման համար՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գործընկերների հետ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.