Սյունիքի փոխմարզպետ․ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է
Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
ArmDaily.am-ի տեղեկություններով էլ ռուս սահմանապահները ադրբեջանցիներին երեկ չհաջողված բանակցությունները շարունակելու առաջարկ են արել։ Արդյունքում ռուս սահմանապահների ու նաև հայ սահմանապահների ջանքերի շնորհիվ համաձայնության են հասել ճանապարհը բացելու վերաբերյալ։ Ադրբեջանցիները, ըստ պարբերականի, արդեն իսկ բացում են Գորիս-Կապան ճանապարհի փակ հատվածները պայմանով, որ ճանապարհին շարված են լինելու զիգզագաձև բլոկներ: Իրենց այս որոշումն ադրբեջանցիները պատճառաբանել են իբր հնարավոր վտանգներից զգուշանալու պատճառաբանությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էլ տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Գերատեսչությունից հայտնում են, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.