Последние новости

Մանե Թանդիլյանն Արցախում ավարտում է իր պաշտոնավարումը նախարարի պաշտոնում

Սեպտեմբերի 1-ից Մանե Թանդիլյանն ավարտում է իր պաշտոնավարումը Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում։ Այս մասին Թանդիլյանը գրել է Facebook-ի իր էջում։

«Սեպտեմբերի 1-ից իմ ծառայությունն Արցախին շարունակելու եմ «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, և, առաջին հերթին, մեր գործընկերների ուղղակի և գործուն մասնակցությամբ Արցախի Դահրավ գյուղի մոտ կառուցվում է 100 տուն ունեցող նոր բնակավայր, որտեղ կարող են կյանքը շարունակել տեղահանված մեր արցախցի հայրենակիցները»,– գրում է Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանի խոսքով` այժմ եկել է երկարաժամկետ ծրագրերի և տնտեսական զարգացման խթանման ժամանակը։

«Արցախի ուժեղացմանը և մարդկանց այնտեղ ապրելուն կարող են նպաստել տնտեսության զարգացումը՝ բնակարանաշինության և քաղաքացիներին օր առաջ տներով ապահովելու աշխատանքներին զուգընթաց»,– նշում է նա։

Նշենք, որ «Ապրելու Արցախ» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի համատեղ ջանքերով, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ