Բորել․ Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։ Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ»,–ասել է Բորելը շնորհավորական իր ուղերձում։
Նա ընդգծել է, որ Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով` հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։
«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում»,–խոստացել է Բորելը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.