Последние новости

Մակրոն. Ֆրանսիան հավատարիմ է Իսլամական պետության դեմ պայքարին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը դեռ կա, և Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցել Իրաքին դրա դեմ պայքարում, հաղորդում է AFP-ն:

«2017 թվականին ԻՊ-ն տարածքներ է կորցրեց՝ իրաքցի զինվորականների քաջության և միջազգային կոալիցիայի աջակցության շնորհիվ: Բայց զգոնությունը չպետք է թուլացնել, քանի որ ԻՊ-ն դեռ սպառնալիք է, և ես գիտեմ, որ ահաբեկիչների դեմ պայքարն առաջնահերթություն է մնում ձեր կառավարության համար»,- ասել է Մակրոնն Իրաք այցելության ժամանակ՝ մասնակցելու Բաղդադի համագործակցության և գործընկերության համաժողովին, որին մասնակցելու են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ըստ Մակրոնի՝ նման միջոցառման կազմակերպման հենց փաստը հաղթանակ է: «Մենք կարողացանք համախմբել պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոնք երբեմն նույնիսկ չէին խոսում միմյանց հետ, որպեսզի կարողանային նորից աշխատել և միասին լուծումներ փնտրել տարածաշրջանի համար»,- ասել է նա, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ