Հայաստանին նվիրաբերել են պատաստանյութերի պահպանման համար նախատեսված սառնարաններ
Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր՝ օգոստոսի 28-ին, 30 բժշկական սառնարան են հանձնել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ համոզված լինելու համար, որ COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութերը պատշաճ կերպով են պահպանվում ամբողջ երկրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության գրասենյակը՝ շեշտելով, որ Եվրամիությունը և ԱՀԿ-ն Հայաստանի կողքին են և աջակցում են ՀՀ կառավարությանը քաղաքացիներին բավարար քանակով պատվաստանյութեր մատակարարելու և համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու հարցում:
«Եվրամիությունը պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ երկրի առողջապահության համակարգի հնարավորություններն ամրապնդելու և COVID-19-ի համավարակը հաղթահարմանն աջակցելու նպատակով: Սառնարանները կծառայեն պատվաստանյութերը և բժշկական այլ արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահպանելուն՝ այդպիսով առաջարկելով ավելի ապահով հարմարություններ և հետևաբար օգուտ տալով Հայաստանի քաղաքացիներին: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համավարակի դեմ միասնական ջանքերով», - ասել է ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ժան Պլեսինգերը:
Իսկ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը իր հերթի նշել է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի առողջապահության առաջնային պահպանման հաստատությունները վերազինվել են տարբեր կազմակերպությունների աջակցությամբ, սակայն նվիրաբերված սառնարանները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կազմակերպել ներկայումս գերծանրաբեռնված պատվաստումների գործընթացը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.