ԱՄՆ հետախուզությանը չի հաջողվել համաձայնության գալ կորոնավիրուսի ծագման շուրջ
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները երեքշաբթի նախագահ Ջո Բայդենին ներկայացրեցին կորոնավիրուսի ծագման վերաբերյալ իրենց զեկույցը, սակայն դրանում նրանց չի հաջողվել կոնսենսուսի գալ այն հարցի շուրջ` արդյոք վիրուսը ծագել է լաբորատոր պայմաններում, թե` բնական ճանապարհով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան իշխանությունների երկու ներկայացուցչի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրանց խոսքով` մի քանի օրվա ընթացքում հատուկ ծառայությունները պետք է պատրաստեն փաստաթղթի գաղտնազերծված տարբերակը` դրա հրապարակման համար: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, զեկույցը, չնայած, ուսումնասիրված տեղեկատվության հսկայական քանակին, վերջնական եզրակացություն չի տալիս վիրուսի ծագման վերաբերյալ:
Պարբերականի փոխանցմամբ` իշխանությունների ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ամերիկյան հետախուզական համայնքն «ամենալավ կերպով հագեցած չէ այս հարցի լուծման համար», քանի որ կորոնավիրուսի ծագման հաստատումն առաջին հերթին գիտնականների, այլ ոչ թե հետախույզների իրավասության շրջանակներում է:
Երկուշաբթի Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել էր, որ կորոնավիրուսի ծագման զեկույցի գաղտնազերծված տարբերակը պետք է հանրությանը ներկայացվի փաստաթուղթը Բայդենին հանձնելուց մի քանի օր անց: Նա նշել է, որ դեռ հստակ չի կարող ասել, թե ինչ տեսքով կներկայացվի այդ տարբերակը:
Բայդենը մայիսի վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ հետախուզական համայնքը չունի բավարար տեղեկատվություն` վստահորեն ասելու, թե ինչպես է սկսվել նոր կորոնավիրուսի տարածումը` վարակված կենդանու հետ մարդու շփումից, թե Ուհանի ինստիտուտի լաբորատորիայում հնարավոր միջադեպի պատճառով: Ամերիկացի առաջնորդը գաղտնի ծառայություններին հանձնարարե էր կրկնապատկել ջանքերը` առկա բոլոր տվյալներն ուսումնասիրելու և 90 օրում իր համար նոր զեկույց պատրաստելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.