Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍՏԱՑԱԾ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ԵՆ
Կապիտուլյանտի պարտվողական և թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին և դատապարտեն այն։
Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։
Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի որ.
«Հայաստանի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի հատվածը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի ադրբեջանական կողմին հնարավոր է մեղադրել միայն «ապակառուցողականության» մեջ»։
Այսինքն, կապիտուլյանտի պարտվողական և թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։
Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը, եթե պաշտոնական Երևանը անում է ճիշտ հակառակը։
Սրանք մեր ձեռքերը կապում են նաև արտերկրում և մեզ ներկայացնում են «ռևանշիստ»։
Հետևությունները թողնում եմ ձեզ»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.