ԱՄՆ-ում Բայդենի և Զելենսկու հանդիպումը հետաձգվել է
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Վաշինգտոնում օգոստոսի 31-ից հետաձգվել է սեպտեմբերի 1-ին: Այդ մասին է վկայում ամերիկացի առաջնորդի՝ կիրակի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած ժամանակացույցը: Այս մասին գրում է Tass-ը։
Նշվում է, որ չորեքշաբթի օրը Բայդենը Զելենսկուն կընդունի Սպիտակ տանը: Ինչպես նշվում է փաստաթղթում, «այցը կհաստատի ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», ինչպես նաև «էներգետիկ անվտանգության» ոլորտում երկրների միջև «սերտ համագործակցություն»: Բացի այդ, ընդգծվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է «կոռուպցիայի դեմ պայքարում նախագահ Զելենսկու ջանքերին» և բարեփոխումների իրականացմանը:
Ի սկզբանե նախատեսված էր, որ Բայդենը Զելենսկուն կընդունի Սպիտակ տանը օգոստոսի 30 -ին:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է բովանդակալից և արդյունավետ հանդիպում: Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասաց, որ հանդիպումը օգոստոսի 30-ից հետաձգվել է օգոստոսի 31-ին՝ կապված Ուկրաինայի ղեկավարի՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրի ընդլայնման հետ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».