Դատախազը միջնորդեց վերաորակել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը, ներկայացնելով բողոքը, միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում էր դատավոր Նարինե Հովակիմյանը։
«Գտնում ենք, որ քրեական գործի վարույթը կարճվել չի կարող, և քրեական հետապնդումը դադարեցվել նույնպես չի կարող։ ՍԴ որոշումից հետո ի հայտ է եկել ամբաստանյալների առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, քանի որ նրանց արարքները համապատասխանում են քրեական oրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին»,–ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Նշենք, որ 309-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Բաղդասարյանն, այսպիսով, միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու` Երևանի առաջին ատյանի դատարանի ապրիլի 6-ի որոշումը, և քրգործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Միաժամանակ, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ միջնորդեց վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, իսկ եթե դատարանը որոշի, որ այն ենթակա է կիրառման, ապա ընտրված գրավի չափը վերանայել և նվազեցնել։
Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց` քանի որ տուժողի ներկայացուցիչները հարգելի պատճառով բացակայում են նիստից, հետևաբար դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը 10։30-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:40
Охранники, обеспечивавшие безопасность Артура Ванецяна, освобождены. Об этом на своей странице в Facebook написал его адвокат Арсен Бабаян.
-
2025-06-13 09:38
Армянская епархия Швейцарии выражает свою поддержку Первопрестольному Святому Эчмиадзину и Его Святейшеству Патриарху.
-
2025-06-13 09:34
Католикос Всех армян Гарегин Второй 12 июня принял молодых людей из разных епархий в диаспоре, прибывших в Первопрестольный Святой Эчмиадзин для участия в стартовавших с июня занятиях по армяноведению и религиоведению.
-
2025-06-13 09:32
Рад сообщить, что на днях назад состоялось собрание членов Союза «Арцах», на котором, среди прочих решений, мы также избрали Исполнительный совет, состоящий из 11 членов, сообщил на своей странице в Фейсбук бывший госминистр Арцаха Артак Бегларян.