Սաթիկ Սեյրանյան․ Ի՛ զարմացեք, ավելի վատն է գալու
Զարմանում եք, որ հիմա լրագրողների նկատմամբ սահմանափակումնե՞ր են, մի՛ զարմացեք, ավելի վատն է գալու, դիմելով գործընկերներին՝ ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված է ԱԺ-ում լրագրողներին առնչվող սահմանափակումներին։
Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է ԶԼՄ-ների դերը հասարակական-քաղաքական գործընթացներում, այդ պատճառով էլ սահմանափակում է լրագրողների աշխատանքը։
«Պա՞րզ չէ, որ ով՝ ով, բայց այս իշխանությունը, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է մեդիայի դերը։ Մեկ սահմանափակում, երկու սահմանափակում, և հիմա առաջարկներ ենք ներկայացնում։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ էր վատը նախկինում գործող կարգը կամ այդ կարգը փոփոխելիս հաշվի առե՞լ են (ԶԼՄ-ների դիրքորոշումը-խմբ․)», - ասաց նա՝ անդրադառնալով խորհրդարանում լրագրողների աշխատանքի կանոնակարգման փոփոխություններին։
Սաթիկ Սեյրանյանը կոչ ուղղեց գործընկերներին՝ իշխանությունների կողմից որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի թիրախավորելու կամ ճնշելու դեպքում միավորվել ու բարձրաձայնել այդ մասին, քանի որ ստեղծված իրավիճակում նույն բանը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր ԶԼՄ-ի հետ, ինչի մասին վկայում է իշխանությունների 3 տարվա գործելաոճը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.