Արեգնազ Մանուկյան․ Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել
Այն, ինչ հիմա անում են իշխանությունները, պարզապես ապշեցնում է։ Նրանք անում են նախկինում իրենց հայտարարածի ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մամուլն ազատ է ավելի, քան երբևէ, բայց հիմա ինքներս մեր մաշկի վրա ենք համոզվում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանառնաժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ քննարկմանն ասաց նախկին լրագրող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ իշխանության այսպիսի պահվածքի բուն պատճառը տարրական վախն է։
«Նրանք ունեն վախեր։ Ինչպես ասում են՝ գող՝ սիրտը դող։ Նրանք հանձնել են հայրենիքը, հանցագործություն են թույլ տվել, շարունակում են հանձնել հայրենիքը։ Իրենց գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա թշնամին կամաց-կամաց առաջ է գալիս, և այս իշխանությունների որակած «կիրթ» և «կառուցողական» Ալիևին որևէ հակադարձում չի լինում։ Հակառակը, ասում են՝ դրական ազդակներ ենք տեսել, կգնահատենք այդ ազդակները և համապատասխան եզրակացություններ կանենք։ Նրանք հանցագործություն են թույլ տվել և չեն ցանկանում պատասխանել տհաճ հարցերի», - ասաց Մանուկյանը։
Պատգամավորը շեշտեց, որ իշխանությունները, լրատվամիջոցներից բացի, ճնշում ու «բռնապետական մեթոդներ» են կիրառում նաև ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, իսկ լրատվամիջոցները, ոչ իրենց մեղքով, շատ դեպքերում չեն կարողանում ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում խորհրդարանում։
«Յուրաքանչյուր այլակարծություն կամ ընդդիմախոսություն պարունակող ելույթ իշխանական պատգամավորների կողմից արժանանում է ագրեսիվ պոռթկման, վիրավորական արտահայտությունների, երբեմն նաև՝ հայհոյանքների», - ասաց Արեգնազ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ լուրեր կան, որ ընդդիմադիր պատգամավորներին արգելելու են հեռախոսներով մտնել ԱԺ նիստերի դահլիճ, որպեսզի նրանք չկարողանան հանրությանը ներկայացնել, թե ինչ խայտառակ պատկեր է խորհրդարանում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.