Ուզբեկստանն ամբողջությամբ փակել է Աֆղանստանի հետ սահմանը
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Աֆղանստանի հետ սահմանն ամբողջությամբ փակ է, «Թերմեզ» անցակետով ցամաքային անցում չի իրականացվում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Անվտանգության ապահովման նպատակով ուզբեկա-աֆղանական սահմանն այժմ ամբողջությամբ փակ է, և «Թերմեզ» անցակետով ցամաքային անցում չի իրականացվում: Մոտ ժամանակներս անցակետի բացում չի նախատեսվում», - երկուշաբթի տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախարարությունը զգուշացրել է, որ սահմանը հատելու ցանկացած փորձ, անկախ պատճառներից, կասեցվելու է Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան:
Ինչպես հիշեցրել է ԱԳՆ-ն, վերջին 12 օրերի ընթացքում Ուզբեկստանը օգնություն է տրամադրել մի շարք պետությունների՝ Աֆղանստանից իրենց քաղաքացիներին տարհանելու հումանիտար գործողությունների իրականացման գործում, որոնք Ուզբեկստան են ժամանել և մեկնել բացառապես օդային ճանապարհով: «Արտաքին գործերի նախարարությունը կրկին հայտարարում է, որ Ուզբեկստանի Հանրապետությունը չի ընդունում իր տարածքում աֆղանստանցի փախստականներին, տրամադրում է տարանցիկ անցում, ինչը նախատեսում է երկրում գտնվելու ժամանակի խիստ սահմանափակում: Կրկին շեշտում ենք, որ ուզբեկական կողմը հավատարիմ է Աֆղանստանի հետ ավանդաբար բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը և հարևան երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին», - եզրափակել է ԱԳՆ-ն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).